Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ երկրների դեսպանների, գրասենյակի ղեկավարի հետ

Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ երկրների դեսպանների, գրասենյակի ղեկավարի հետ
16.06.2015 | 12:37

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ-ի անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իվիցա Դաչիչի տարածաշրջան այցի արդյունքները, ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդգծելով, որ ուղիղ շփումները հնարավորություն են ընձեռում առավել օբյեկտիվ և անաչառ պատկերացում կազմել իրավիճակի մասին։ Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ